Շուտով լրանում է համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի պաշտոնավարման ժամկետը
և ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իշխանությունն ամեն ինչ անում է այս պաշտոնում իրեն
հավատարիմ մարդ ունենալու համար։ Մամուլու շրջանառվում է Էջմիածնի համայնքապետ Դիանա
Գասպարյանի անունը։
Համայնքների միության նախագահը մինչ աժմ ընտրվում էր Միության Ընդհանուր ժողովի
կողմից հինգ տարի ժամկետով փակ, գաղտնի քվեարկությամբ, եթե նախագահի պաշտոնին հավակնում
են մեկից ավելի թեկնածուներ: Միության նախագահի թեկնածու կարող է լինել վերջին հինգ
տարիների ընթացքում համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի պաշտոնը զբաղեցնող կամ զբաղեցրած
յուրաքանչյուր անձ: Ընտրվելուց հետ Միության նախագահը չի կարող զբաղեցնել պաշտոն տեղական
ինքնակառավարման կամ պետական կառավարման մարմիներում կամ իրականացնել որևէ այլ վճարովի
աշխատանք: Նախագահը կարող է վերընտրվել:
Այս կանոնադրությունում սակայն, մինչ ընտրությունները, փոփոխություններ են նախատեսում։ Երեկ դրա վերաբերյալ տեղի է ունեցել Հայաստանի համայնքների
միության Ընդհանուր ժողովը: Բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի համայնքների
միության նախագահ, Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում
ՀՀ պատվիրակության ղեկավար, Կոնգրեսի փոխնախագահ Էմին Երիցյանը: Եվրոպայի խորհրդի փորձագետներ
Վահագն Պետրոսյանը և Իրինա Փահլևանյանը ներկայացրել են Միության նոր՝ 2022-2026թթ ռազմավարությունը:
Ընդհանուր ժողովի օրակարգում է 2022-2026 թ.թ. ռազմավարության հաստատումը, Միության
ղեկավար մարմնի ընտրությունները: Ժամկետների խախտմամբ ու ուշացումով, կանոնադրության
մեջ փոփոխություններ անելու առաջարկներով, Արտաշատի ու Արմավիրի քաղաքապետերն են հանդես
եկել։ Փոփոխությունը, սակայն, ձայների ոչ բավարար լինելու պատճառով (29 համայնքապետ
էր կողմ) չի անցել, միության ղեկավարի ընտրությունն էլ հետաձգվել է։ Ներկաները նշել
են, որ նախ պետք է հասկանան՝ իրենք քանի հոգի են, որովհետև կարող է ստացվել այնպես,
որ նիստն առհասարակ կանոնադրության համապատասխան չի անցկացվել, ուստի այն կարող է հետագայում
չեղարկվել։
Գործող նախագահ Էմին Երիցյանը Vesti.am-ի հետ զրույցում ասաց, որ կառուցվածքային
փոփոխություն են անում, իսկ թե որևէ սահմանփակում
կա՞, թե ով չի կարող լինել միության նախագահ հացին Երիցյանն ասաց․ «Փորձառության հետ
կապված, այո՛ կա, բայց մինչ ընտրություն անցկացնելը փոփոխություններ ենք անում, վերանայում
ենք կանոնադրությունը Ցանկացած համայնքի ղեկավար կարող է դառնալ Համայանքների միության
նախագահ»։
Իսկ թե ինչո՞ւ երեկ հնարավոր չեղավ կանոնադրություն փոխել, Երիցյանն ասաց․ «Քվորում
չեղավ, բացի այդ իրավական խդիր ծագեց, թե ձայները
ոնց պետք է հաշվվեր։ Զուտ իրավական, տեխնիկական խնդիր էր և մենք այն տեղափոխեցինք՝ աշխատանքային
կարգի համաձայն։ Այդ կետի նախագիծը քննարկենք, իրավական ճշտումներ կանենք, ապա նոր
կգնանք քվերակության։ Աշխատանքային նորմալ քննարկում էր»։
Երիցյանն ասաց, որ առաջդրվեու է, որպես թեկնածու։









