Foto

Մոուրինյոն՝ ԿԼ-ի եզրափակչին Մխիթարյանի մասնակցելու մասին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչի` «Ֆեյենոորդի» դեմ հանդիպումից առաջ նախախաղային ասուլիս է տվել, որում խոսել է նաև Մխիթարյանի մասին։

«Սա եզրափակիչ է։ Մինչև վաղը իմ գլխում այլևս ոչինչ չի լինի։ Փորձն այստեղ չի օգնի, չնայած ես այլ կերպ էի մտածում։ Ես նույնն եմ զգում, ինչ իմ առաջին եզրափակչի ժամանակ։ Կենտրոնացած եմ։ Գուցե, սա խաղերին պատրաստվելու իմ ձևն է։ Այսօր Մխիթարյանն առաջին անգամ մարզվել է ընդհանուր խմբում, կարճ մարզում էր, որը լիովին անիմաստ էր, որովհետև բաց էր ԶԼՄ-ների համար։ Ամեն ինչ շատ պարզ էր։ Հենրիխի համար խաղադաշտ դուրս գալը կարևոր էր, ու ես վստահում եմ նրա փորձին։ Նա գիտի իր մարմինն ու մարզման վերջում ինձ ասաց, որ պատրաստ է խաղալու»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։