Foto

Երբ և որտեղ կկայանա «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը. ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը․ Sputnik Արմենիա

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպման օրն ու վայրը դեռևս որոշված չեն։ Այս մասին, ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման, հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Նախարարությունում հիշեցրել են, որ տարածաշրջանային խորհրդատվական «3+3» հարթակի մասնակիցները նախորդ նիստի արդյունքներով պայմանավորվել են դիվանագիտական խողովակներով որոշել հաջորդ հանդիպման օրն ու վայրը՝ ելնելով այն փոխըմբռնումից, որ առաջիկա 2 նիստերը պետք է անցկացվեն Երևանում և Բաքվում:
«Այս ուղղությամբ շարունակվում են կառուցողական քննարկումները», – հստակեցրել են ԱԳՆ-ում:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հաջորդ նիստը կազմակերպելու մասովՄոսկվան ակնկալում է Երևանի և Բաքվի միջև օպերատիվ պայմանավորվածություն:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։