Foto

Ի՞նչ կլինի, եթե մենք հավատանք վարչախմբին ու ոչինչ չանենք

Եթե մենք հավատանք վարչախմբին ու ոչինչ չանենք, ապա
1. Արցախը ոչ միայն կզրկվի ինքնորոշման իրավունքից այլ միանգամից կամ մի քանի տարում կհայաթափվի։ Չեք հավատո՞ւմ։ Տեսեք Նախիջեւանի ազգային կազմը։
2. Հահաստանի ռազմավարական նշանակության ճանապարհները դեպի Սյունիք եւ Իրան, դեպի Տավուշ ու Վրաստան կհայտնվեն ադրբեջանցիների վերահսկողության ներքո։
3. Սյունիքը եւ Տավուշի զգալի մասը դանդաղ կհայաթափվեն։ Ինչո՞ւ։ Դե որովհետեւ տհաճ է առնվազն ամեն անգամ Երեւանից տուն գնալ հույսով որ չեն կրակի ու սպանի քեզ ու քո երեխային։
4. Վարդենիս, Երեւան, Մասիս, Իջեւան, Կապան ու Մեղրի, Ամասիա աստիճանաբար կամ միանգամից կգան մոտ 200 հազար ադրբեջանցիներ։ Նրանց անվտանգությունն ապահովելու համար Երեւանում եւ նշված մյուս տարածքներում կհայտնվեն ադրբեջանցի, այսպես կոչված, խաղաղարարներ։
5. Երեւանը, Վարդենիսը, Ամասիան, Իջեւանը, Կապանն ու Մեղրին դանդաղ կհայաթափցեն։ Դրան կնպաստի ԱՄՆ ն իր անդադար շահող գրին քարտերով։
6. Արարատյան դաշտը կվերածվի անապատի ու կիսաանապատի, քանի որ գերիշխող թուրքական կապիտալն ամեն ինչ կանի, որ Արարատյան դաշտի գյուղացու բերքը չիրացվի։ Բնակաբար, Արարատյան դաշտը կհայաթափվի, ինչպես 17 րդ դարի սկզբին։
7. Արտերկրում հանգրվանած հայերը միմյանց հետ զրույցում կասեն` մեր հարիֆը թույլ էր, բայց դե հո չէինք թողնի նախկինները գան։
8. Հենց այս 7 կետերն էլ պատճառ են, որ առողջ ու իր երկիրը սիրող հայը չհավատա վարչախմբի հերթական ստերին ու կանխի թուրքադրբեջանական երազանքը։
9. Միասին մենք կարող ենք կանխել այս աղեռը։ Իսկ երբ մենք միասին լինենք այս աղետին դեմ կկանգնեն բավական յզոր տերություններ։

Գեղամ Նազարյանի ՖԲ էջից