Foto

Լիդյա Մանթաշյանն ազատ արձակվեց. դատարանը նրա նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն և 2.5 մլն դրամ գրավ

Լիդիա Մանթաշյանի կալանքը վերացվեց։ Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց վարչական հսկողություն և գրավ 2 միլիոն 500 հազար դրամի չափով:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատարանը որոշել էր երեք ամսով երկարացնել գործով անցնող միակ կնոջ՝ Մանթաշյանի կալանավորման ժամկետը, թեև մյուս մեղադրյալների խափանման միջոցներն առավել մեղմացվել էին։