Foto

«Խուզարկություն» շոուն այլևս հակառակ էֆեկտ է թողնում

Հնարավոր իշխանափոխությունից խուսափելու համար իշխանությունն անում է ամեն ինչ՝ օգտագործելով ձեռքի տակ ունեցած բոլոր լծակները։ Նախ խաղաղ հավաքների առաջին իսկ օրվանից ոստիկանական ուժերի անհամաչափ կենտրոնացում տվյալ վայրերում, բիրտ ուժի կիրառում,  ընդ որում նաև անչափահասների նկատմամբ։ Անհանդուրժողականություն է դրսևորվում լրատվամիջոցների աշխատանքի նկատմամբ, ՊՊԾ պետը նույնիսկ ոտքով հարվածեց օպերատորին և այլն։ Սրան զուգահեռ աննախադեպ թվով  բերման ենթարկվածներ և վարչական ձերբակալումներ կան, մեքենաները դանդաղ վարելու համար՝ տուգանյին հրապարակ տեղափոխումներ։ Սրանք, ըստ երևույթի, այնքան էլ չլուծեցին իշխանության առջև դրված խնդիրը և կրկին դիմեցին քրեական գործեր հարուցելու իրենց ոճին։

Նման «օպերացիա» կիրառվեց հեղափոխությունից հետո, 44 օրյա պատերզմից ամիսներ առաջ, 2020թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո, երբ հասրակությունը պահանջում էր Փաշինյանի հրաժարականը։ Այդպիսի «օպերացիա» կիրառվեց նաև այն համայնքներում, որտեղ ընտրություններից հետո ՔՊ-ն հաղթանակ չտարավ։  Այսինքն բոլոր այն դեպքերում, երբ իշխանությունը նկատում է, որ իր աթոռի ոտքերը երերում են։ Միայն այսօր առավովանից խուզարկություն է իրականացվում ՀՀԿ Նոյեմբերյանի և Գյումրու շրջանային խորհրդի կազմակերպչների տներում, իսկ «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանային խուզարկությամբ թմրանյութ են փնտրում։ «Այս պահին, դավաճանի հրահանգով, ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբկցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Օրերս խուզարկություն էր նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում, նա ձերբակալվել է։

Այս շոուն, սակայն, այս անգամ այնքան էլ լավ չի աշխատում, իսկ դրա ապացույցն այսօր շրջափակված ԱԳՆ շենքն է և ընդդիմադիրների մուտքն այնտեղ։ Ընդդիմությունը մինչ  այժմ միայն ճանապարհներ էր փակում և առանց կտրուկ գործողությունների փորձում էր ժողովրդի խոսքը տեղ հասցնել իշխանությանը, սակայն հիմա անցել են կտրուկ գործողությունների, իսկ կազմակերպիչները հայտարարում են դրանց շարունակական լինելու մասին։

Հեղինակ: Աննա Ավետիսյան