Foto

Կարմիր բերետավորները բիրտ ուժ են կիրառում ԱԳՆ շենքի մոտ գտնվող ցուցարարների նկատմամբ

Մինչ ԱԺ մի խումբ պատգամավորներ շրջում են ԱԳՆ գրեթե դատարկ շենքում և փորձում գոնե մեկից լսել՝ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» նախադասությունը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում ԱԳՆ շենքի մուտքերի մոտ հավաքված ցուցարարների նկատմամբ։

Կարմիր բերետավորների մեծաքանակ ուժեր այս պահին փորձում են բացել ԱԳՆ մուտքերը։ Արդեն տեղեկացրել ենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հազարավոր քաղաքացիներ վաղ առավոտից փակել էին ԱԳՆ շենքի մուտքերը։ Մի քանի աշխատակցի ամեն դեպքում հաջողվել էր ներս մտնել։