Foto

Սա հենց այն նշաձող իջեցնելն էր, ինչ մասին ՀՀ գործող վարչապետը հնչեցրեց շաբաթներ առաջ․ Ալեն Ղևոնդյան

Երեկ Բրյուսելում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև-Միշել հերթական հանդիպումը։ Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումից հետո որոշակի արձանագրումներ էր հրապարակել։ Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին։

-          Երեկվա հանդիպում ընթացքում  ՀՀ-ին ի նպաստ ի՞նչ արձանագրումներ եղան, նշվում է կոմունիկացիաների ապաշրջափակման, ՀՀ տարածքով Նախիջևան գնալու և այլնի մասին։  Ի՞նչ է լինելու անկլավների հետ։ Մասնագետներն արձանագրում են, որ եթե անկլավները հանձնվեն, ապա կկտրվեն նաև Հայաստանը  Վրաստանին և  Իրանին կապող մայրուղիները։ Ի՞նչ կունենանք արդյունքում։

-          Առհասարակ երեկվա հայտարարության և ներկայացված մոտեցումներում ՀՀ պետության շահի որևէ էլեմենտ չկա։  Կոմունիակցիաների մասով կա երկու էլեմենտ՝ տրամադրում են Ադրբեջանին, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը։ Երկրորդ՝ ՀՀ իշխանությունը Ադրբեջանին է հանձնում  այն անկլավները, որոնք, ըստ իրենց «փակ» պայմանավորվածության, պետք է հանձնեին, բայց քանի որ այդ տարածքները գտնվում են ՀՀ-ի կոմունիակցիոն կաևորագույն ուղիների վրա, համապտասխան ռեժիմ է սահմանվում հայ ազգաբնակչության տեղափոխման վերաբերյալ։ Այն իրենից ենթադրում է անվատնգության միջոցառումներ, կոմունիկացիների հարկային, մաքսյաին միջոցառումներ և դրանք մոտավորապես համապատասխանեցվում են Զանգեզուրի միջանցքով բուն Ադրբեջանից Նախիջևան տեղափոխվող կապի նորմերին և մոտեցումներին։ Այսինքն՝ Ադրբեջանը հնարավորինս իր համար լավագույն արդյունք է ապահովում Հայաստանի հետ բանակցությունների արդյունքում։

-          Ստացվում է, որ Հայաստանի տարածքը հանձնում ենք Ադրբեջանին  և հետո ՀՀ քաղաքացին վճարում է այդ տարածքով երթևեկելու համա՞ր։

-          Այո, որովհետև դա այլևս ձեր տարածքը չի լինելու։ Այդ տարածքը գործող վարչապետը հանձնել է Ադրբեջանին և դուք ձեր երկրի տարածքի Ա կետից Բ կետ հասնելու համար վճարելու եք որոշակի տուրք և անցենլու եք ադրբեջանական ստորաբաժանումների զինված անցակետերի միջով։

-          Միշելն իր հայտարարության մեջ նշում է «Ղարաբաղի՝ ազգությամբ հայ բնակչության անվտանգության և իրավունքների հետ կապված հարցեր»։ Սա կարո՞ղ է նշանակել, որ Արցախը որպես առանձին միավոր այլևս չկա՞։ 

-          Առհասարակ բնօրինակ տեքստում Արցախի հանրապետություն տեմինը չկա, կա միայն Ղարաբաղի շրջան տերմինը։ Որևէ բառ չկա Արցախի հանրապետության ինքնորշման իրավունքի մասին։ Կա միայն անվտանգության իրավունքների պաշտպանության հարցի հետ կապված ձևակերպում։ Սա հենց այն նշաձող իջեցնելն էր, ինչ մասին ՀՀ գործող վարչապետը հնչեցրեց շաբաթներ առաջ։ Այսինքն՝ Արցախը որևէ կարգավիճակ չի ստանալու Ադրբեջանի կազմում։ Լավագույն դեպքում, այս տեքստի հիման վրա, ունենալ ինչ-որ մշակութային ինքնավարություն, որի ապահովման համար, հավանաբար կլինեն, ինչ-որ անվտանգային ուժեր։

-          Կարո՞ղ ենք արձանագրել, որ Արցախն արդեն որպես առանձին միավոր չի դիտարկվում։

-          Բնականաբար։ Ունենք վիճակ, երբ ՀՀ գործող վարչապետը Արցախի ներկա կարգավիճակը նզազեցնում է, հնարավորինս ցածրացնում այն և հանձնում է Արդեջանի Հանրապետությանը՝ դիտարկելով այն Ադրբեջանի մարզ։

-          Շառլ Միշելն ասում է, որ շուտով սահմանային հանձնաժողովի նիստ տեղի կունենա։ Կարող ենք ենթադրել, որ այդ հանձնաժղովն արդեն ձևավորված է, սակայն կազմը մեզ հայտնի չէ։

-          Բնականաբար կա հանձնաժողովի կազմը, կան նաև աշխատանքային մոտեցումները, կարգը։ Եվ, այո՛ մենք դրա մասին չգիտենք և սա ամենակարևորը չէ։

-          Միշելը նաև ասում է «կարևոր է երկու երկրների բնակիչներին նախապատրաստել կայուն և տևական խաղաղության»։ Մեզ համար այն լինելո՞ւ է, եթե այո՛, ապա ո՞րն է դրա գինը, ըստ Ձեզ։

-          Ադրբեջանցիների հետ, պարտված իրավիճակում գործող, երկրի դավաճան քաղաքական ղեկավարության պայմաններում, խաղաղություն որևէ պարագայում չի կարող լինել։ Խաղաղության հիմքը դիմադրության ուժն է, պաշտպանության կամքն է և դրա հնարավորությունն է։ Մուրացկանների և  պատանդ հանձնված որևէ միավոր չի կարող խաղաղություն ակնկալել, որևէ պարագայում։  Եվրապացի չինովնիկները, մեծ հաշվով, հասկանում են, որ Հայաստանը և Ադրբեջանը Եվրոպայից շատ հեռու են և հասկանում են նաև հայ-ադրբեջանական էթնիկ մակարդակում անվանգության դրսևորումները։ Այն ինչ-որ եղել է նախկինում՝ Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում, Գանձակում։ Ես կարծում եմ՝ երբ այս դրույնթները կայնքի կոչվեն՝ եվրոպական չինովնիկների քավորությամբ, մենք կունենանք Արցախի հայաթափում, եթե միչև այդ Արցախում որոշակի պրոսցեսներ չսկսեն և մենք չմտնենք ակտիվ դիմադրության մեջ, այդ թվում՝  ռազմական։

-          Դուք արձանագրում եք, որ այս իշխանության կառավարման պայմաններում Արցախի և Հայաստանի որշակի հատվածի հանձնումն անխուսափելի՞ է։ Նման իրավիճակում ընդդիմությունն ի՞նչ ունի անելու։

-          Ընդդիմությունն ունի մեկ ռազմավարություն՝ «կամ-կամ»։  Այսինքն՝ կամ պետք է գնա միչև վերջ բոլոր հնարավոր գործիքներն օգտագործելով երկրում իշխանփոխություն ապահովի, որպիսի  պետություն ունենանք՝ առհասարակ,  և չունենաք Արցախում հայաթափման վիճակ, կա՛մ  էլ քաղաքանապես դաշտից պետք է անհետանա։ Իրենք սխալվելու իրավունք չպետք է ունենան։

-          Ի՞նչ ունի անելու Արցախը։

-          Արցախի բնակչությունը հայտնվելու է պատանդի կարգավիճակում։ Միակ գործոնը, որ նրանց ապահովագրում է բնաջնջվելուց, ռուսական էլեմենտն է՝ խաղաղապահների տեսքով։ Բնականաբար, Արցախում այդ որոշումը չեն ընդունլու, ի տարբերություն հայկական իրականության։ Մեղմ ասած, տպավորություն է, որ հայկական իրականությունում Արցախ չենք էլ ունենցել։ Ես այն էմպատիկ զանգվածի մասին եմ ասում, որ այսօր այս երկրում դեռևս ապրում է։

Հեղինակ: Աննա Ավետիսյան