Foto

Այժմ հետվիրահատական խնդիրներ գրեթե չեն լինում․ Տիգրան Տոնականյան

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մեծ տարածում ունի քթի պլաստիկ վիրահատությունը, իսկ վերջին տարիներին այս ոլորտը գրեթե մասնագետների պակաս չունի։ Այդուհանդերձ, հարկ է նշել, որ մինչ քթի պլաստիկ վիրահատության դիմելը, հիվանդը պետք է կատարի ամենաբարդ և ամենաորոշիչ քայլը՝ դա բանիմաց և փորձառու մասնագետի ընտրությունն է։ Հայաստանում այդպիսին է երկար տարիների փորձ ունեցող Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ), Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցի նախկին տնօրեն, պլաստիկ վիրաբույժ Տիգրան Տոնականյանը։

-Վերջին տարիներին Հայաստանում բավականին մեծացել է քթի պլաստիկ վիրահատության դիմողների թիվը։  Ինչի՞ հետ է դա կապված։ 

-Այո, այսօր մեծաթիվ հիվանդներ են դիմում քթի պլաստիկ վիրահատության։ Կարծում եմ՝ ավելի կապված է կոմպլեքսների վերացման, ավելի մատչելի լինելու, ինչպես նաև՝ վիրահատողների թվի  ավելացման և որակի բարձրացման հետ։

-Կոնկրետ ո՞ր խնդիրների առկայության դեպքում պետք է հիվանդը անհապաղ դիմի քթի վիրահատության և չդիմելու պարագայում ի՞նչ առողջական խնդիրներ կարող են ի հայտ գալ։  

-Հատկապես, երբ պացիենտն ունի քթով դժվարաշնչություն, քթի հարակից խոռոչներում ինչ-որ խնդիրներ, որոնք բերում են գլխացավերի, ուշադրության նվազման, երբեմն նաև սրտային խնդիրների, այդ դեպքերում ավելի հրատապ է դառնում վիրահատվելու հարցը։

-Հաճախ հիվանդներն ունենալով հետվիրահատական լուրջ խնդիրների առաջացման վախեր, խուսափում են դիմել քթի պլաստիկ վիրահատության։ Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց։ 

-Այժմ հետվիրահատական խնդիրներ գրեթե չեն լինում, և եթե չկա վիրահատության հակացուցումներ, վախը պարզապես պետք է հաղթահարել։

-Կա՞ն արդյոք հակացուցումներ քթի պլաստիկ վիրահատության դեպքում։ Որոնք են դրանք։   

-Քթի պլաստիկ վիրահատության հակացուցումներ իհարկե կան, դրանք են՝ արտահայտված ալերգիկ հիվանդությունները, այլ օրգանների, օրինակ՝ սրտի, թոքերի, արյան լուրջ հիվանդությունները։ Ինչպես նաև՝ արյան մակարդելիության հետ կապված որոշակի վիճակները, յուրաքանչյուր դեպքում պետք է ցուցաբերել անհատական մոտեցում։

 

-Կարո՞ղ եք նշել՝ ինչպիսի՞ անզգայացնող դեղորայք եք օգտագործում և ժամանակակից ի՞նչ բժշկական մեթոդներ եք կիրառում, որպեսզի հիվանդը հնարավորինս արագ և հեշտ հաղթահարի հետվիրահատական փուլը։ Սովորաբար ձեր պացիենտները ո՞րքան ժամանակում են անցնում վերականգնողական փուլը։ 

-Բժշկության զարգացման հետ նույնպես կատարելագործվում են նաև անզգայացման միջոցները և դեղորայքը։ Հիմա հիվանդները հետվիրահատական ցավեր գրեթե չեն ունենում։ Մոտավորապես 10-15 օր հետո կարող են վերադառնալ իրենց սովորական աշխատանքին, իհարկե, եթե ֆիզիկական աշխատանքով չեն զբաղվում։ Այդ դեպքում մի փոքր ավելի ուշ կարող են վերադառնալ իրենց բնականոն կյանքին։

-Ինչպես գիտենք, դեռևս 2001 թվականից կատարում եք քթի պլաստիկ վիրահատություն, վերապատրաստվել եք Կիևում, Իտալիայում և այլ երկրներում, հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն է Հայաստանի և նշված  երկրների բժշկական փորձը, կարո՞ղ ենք արդյոք նույն հարթության վրա դնել։ 

-Կարծում եմ՝ վերջին տարիներին մեր մասնագետները ոչնչով չեն զիջում այլ երկրների մասնագետներին։ Քանի որ վերապատրաստումներն ավելի հաճախ են, կարելի է ասել՝ սահմաններն ավելի բաց են, միջազգային կոնֆերանսներ հաճախ են տեղի ունենում։ Բացի այդ, գործիքների հագեցվածությունը ևս չի զիջում որևէ երկրի։  

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

-Մեր հասարակությանն առաջնահերթ մաղթում եմ առողջություն, իսկ մեր պետությանը՝ խաղաղություն և բարգավաճում ապագայում

 

Ներկայացնում ենք վիրաբույժ Տիգրան Տոնականյանի կատարած վիրահատություններից մի քանի լուսանկար 

Բժշկի հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 91 43 54 32 / +374 94 43 54 32
#Viber #whatsapp +374 91 43 54 32

Возможно, это крупный план (2 человека и ювелирные изделия)

Возможно, это крупный план (2 человека и ювелирные изделия)

Возможно, это изображение 2 человека и текст

Հարցազրույցը՝ Դշխուհի Իսոյանի