Foto

Մարզերում բնակվող պատվարժան քաղաքացիներ, մի տրվեք Հ1-ի էժանագին քարոզչությանը.Օգնեք մայրաքաղաքին․․․

Մայրաքաղաքները միշտ պատասխանատու են լինում մարզերի համար: Սա պատմական ճշմարտություն է: Նման գրառում է արել ՀՀ ՊՆ նախկին  փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում։

«Երևանը պայքարում է նաև Արցախի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Կոտայքի ու Արագածոտնի համար:

Պետություն ունենալը, այն ինքնիշխան, անվտանգ ու պատվարժան պահելը միշտ էլ եղել է գիտակից քաղաքացիների գործը:

Մարզերում բնակվող պատվարժան քաղաքացիներ, Մի տրվեք Հ1-ի էժանագին քարոզչությանը: Վստահ եմ, որ դուք փայլուն գիտակցում եք մեր երկրին ու ժողովրդին հասցված աղետն ու դրա նոր վտանգները: Ոտքի´ հանեք մարզերի հարգարժան քաղաքացիներին: Օգնեք մայրաքաղաքին` կանխել Նիկոլի սկսած կապիտուլյացիայի հաջորդ ալիքը:

Ձեր բողոքի ձայնը մի պահեք ձեր մեջ: Դուրս բերեք այն փողոց, և ցույց տվեք աշխարհին, որ որպես ԱԶԳ աշխարհում թեկուզ «...մենք քիչ ենք, սակայն մեզ Հա´յ են ասում»»,-գրել է նա: