Foto

Բերման ենթարկվածների մեջ է նաև 14 տարեկան անչափահաս. Էլինար Վարդանյան

ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Մի խումբ բերման ենթարկվածներին բաց թողնելուց հետո, կարծում էինք Էրեբունու բաժնից արդեն կարող ենք գնալ, երբ մոտեցավ նոր մեքենա՝ «Արցախ, Արցախ» վանկարկումներով: Դիմավորում ենք հերթական խմբին: Բաժնում արդեն «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներն են: Բերման ենթարկվածների մեջ է նաև 14 տարեկան անչափահաս»։

«Դիմադրություն» շարժումն այսօր վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։