Foto

Եվրամիությունը դարձել է Հունգարիայի պատանդը. հայտնի են պատճառները

Եվրամիությունը դարձել է Հունգարիայի պատանդը, որն արգելափակում է հակառուսական պատժամիջոցները։

Այս մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը՝ Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ։

 Նրա խոսքով՝ երկրները չեն կարող կոնսենսուսի հասնել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի ընդունման հարցում։  Մասնավորապես, Հունգարիան արգելափակում է դրա ընդունումը՝ վախենալով սեփական տնտեսության վրա նավթային էմբարգոյի բացասական ազդեցությունից։