Foto

Ոստիկանությունը գտնվում է օրենքից դուրս. Սոս Հակոբյան

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Այսօր ավտոերթի մասնակիցներին ակնհայտ առանց օրինական հիմքերի բերման են ենթարկում՝ նպատակ ունենալով հափշտակել առանց վարորդների մնացած մեքենաները:
 
Կոնկրետ օդանավակայանից մեկնարկած ավտոերթին ոստիկանությունը միջամտեց՝ փորձելով կանխել դրա բնականոն ընթացքը:
Մեր կողմից ոստիկանության հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն ավտոերթը ուղեկցելու և խաղաղ անցկացնելու մասին:
 
Հանկարծակի ոստիկանական ուժերը Հաղթանակ կամրջի հարևանությամբ նախահարձակ եղան՝ կիրառելով անհամաչափ բիրտ ուժ:
 
Մեր տղերքից շատերին բերման ենթարկեցին, որպեսզի կարողանան պատճառաբանել մեքենաները տուգանային հրապարակ տանելը:
 
Ինչպես արձագանքեց Բաբկեն Հարությունյանը՝ ոստիկանության խոսքը և պայմանավորվածությունը փաստորեն ունեն 0 արժեք:
Նիկոլ Փաշինյանը երկիրը մտցնում է անօրենության և քաոսի հորձանուտի մեջ: Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը քաղաքական խմբակի և իրենց ղեկավարի ուսերին է լինելու:
 
Մենք շարունակելու ենք մեր խաղաղ անհնազանդության գործողությունները ավելի մեծ թափով և վճռականությամբ:
Հայաստանը լինելու է և լինելու է օրենքի և իրավունքի երկիր»։