Foto

Որևէ մեկը չի կարող ժողովրդի ճնշումը կասեցնել. Իշխան Սաղաթելյան

«Դուք Նիկոլ չեք, մի արեք այդպիսի բան։ Եթե անեք, ամբողջ պատասխանատվությունը ձեր վզին է, որևէ մեկը չի կարող ժողովրդի ճնշումը կասեցնել»,- Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով ոստիկանությանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները շրջափակել են Երևանի քաղաքապետարանի շենքը։

Տարածքում ոստիկանական նոր ուժեր են բերվել։

«Բախման մի տարեք»,- հորդորեց  Սաղաթելյանը։

Ոստիկաններն ասացին, որ իրենք ընդամենն  ուզում են հերթափոխություն կատարել։

«Չի կարելի, տանում եք բախման։ Չպետք է ոստիկանները մտնեն ժողովրդի մեջ»,- ասաց նա։