Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «Lexus GX 470» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:









