Բողոքի ավտոերթի մասնակիցներին ոստիկանությունը թույլ չտվեց մտնել Հանրապետության հրապարակ։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան
Ավտոերթի մասնակիցները հրապարակ չկարողացան հասնել ինչպես Վազգեն Սարգսյան փողոցով, այնպես էլ Ամիրյանով։
Ոստիկանությունը պարեկային ավտոմեքենաներով արգելափակել է դեպի հրապարակ տանող ճանապարհները` Շահումյան հրապարակ–Վազգեն Սարգսյան խաչմերուկը և Ամիրյան–Զաքյան խաչմերուկը։
Ընդդիմությունն այսօր ժամը 12։00-ից Երևանում ավտոերթեր է անցկացնում 4 տարբեր ուղղություններով։ Տրանսպորտային միջոցներին ամրացված են Հայաստանի և Արցախի դրոշները։