«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում
պարզվել է, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու
Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց
և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին»:
Սա հատված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից։
Այն վերբերում է երեկ Գյումրիի Երևանյան խճուղիում տեղի ունեցած դեպքին, որով քաղաքացիների միջև տեղի էր ունեցել վիճաբանություն,
այնուհետև հարվածել են մեկը մյուսին։ Կոմիտեն գործ է հարուցել քրեական օրենսգրքի 258-րդ
հոդվածով՝ խուլիգանություն։ Հաջորդ հաղորդագրությամբ էլ հայտնել է, որ կան ձեռբակալվածներ,
իսկ նրանցից մեկը, քննչի որոշմամբ, կալանավորվել է։
Տեղին
կլիներ հարցնել, թե արդո՞ք Փաշինյանին ենթարկվող կառույցը՝ ի դեմս ղեկավար Արգիշտի
Քյամյանի, երիտասարդների նկատմամբ նշանակե՞լ է դատահոգեբուժական փորձաքննություն, թե՞
ոչ։ Եթե ՔԿ-ն կարծում է, որ տարեց քաղաքացիները հանգիստ կանգառում կանգնած էին, իսկ
երիտասարդները մեքենայից իջան ու ծեծեցին, սա ուղղակի վկայում է անհավասարակշիռ վարքագծի
մասին։ Հարվածներ հասցնելու, հանցավոր արարք կատարելու համար պետք է լինի շարժառիթ
և սրա մասին գիտի իրավաբանական ֆակուլտետի յուրաքանչյուր առաջին կուրեսցի։ ՔԿ-ն չի
անդրադարձել այդ շարժառիթին, ընդ որում այն դեպքում, երբ երկու օր է՝ դա հանրային հարթակներից հնչում է։ Հակառակ
մասով՝ ըստ հրապարակված նյութերի ՝ պետք էր
նաև սադրելու, վիրավորելու վարկածն էլ քննարկվեր և քննության առնվեր նաև տարեց տղամարդկանց
պահվածքը։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ
Վարդևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հուշել էր, որ իրավաբանության մեջ առկա է նաև «պրովոկացիա»
տերմինը։ Իսկ նույն հաղորդագրությամբ Քայամյանի ղեկավարած կառույցն արձանագրում է,
որ եղել է վիճաբանություն, ապա նաև հայտնում է, որ մեքենայից իջան ու սկսեցին տարեց
ու «չընդդիմադիր» պապիկներին ծեծել։ Ի վերջո ուժային կառույցներին տեղյակ պահելո՞ւ են,
որ իրենք ծառայում են Հայաստանի Հանրապետությանը և ոչ թե այս կամ այն անձին։ Ի վերջո
այդ հաղորդագրությունները կարելի կարդալ, դիտարկել տարբեր հատվածների բովանդակային
ընդհանրությունները, բերել այն իրավական տեսքի, ապա նոր հրապարակել։









