«Մարդիկ սկսել են արթնանալ թմբիրից, ինչը շատ կարևոր է»,- Երևանում քայլերթի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նրա խոսքով, օր-օրի փոխվում են մարդիկ։
«Երբ որ առաջին օրերին պարոն Վանեցյանը դուրս եկավ Ազատութան հրապարակ պայքարի, երբ քայլերթ էինք անում, այսքան շատ ողջունող քաղաքացիներ չկային, անտարբերություն կար, տարակուսած էին քաղաքացիները, հիմա այլ է վերաբերմունքը։ Բոլորն ուզում են իրենց դրական վերաբերմունքը հայտնել երթի մասնակիցներին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Թովմասյանի կարծիքով, իշխանությունը գիտակցում է այս ամենը։
«Ազգային ժողովում մենք տեսանք, թե մեզ քանի շերտ ոստիկան դիմավորեց, լուսաձայնային նռնակներ, զենքերով զինված մարդիկ։ Ակնհայտորեն նրանք վախեցած են։ Նույնիսկ Ազգային ժողովի ծափերը վախի բնազդով նշան էին»,- ասաց Թ.Թովմասյանը։