ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները, մասնավորապես Գեղամ Մանուկյանն ու Ագնեսա Խամոյանը, ոչ թե փախան դահլիճից, այլ մոտեցան ամբիոնի մոտ կանգնած վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու խոսակցության բռնվեցին նրա հետ, հաղորդում է Sputnik Արմենիան։
Այդ ընթացքում ՔՊ խմբակցության մի քանի պատգամավորներ սկսեցին վանկարկել «Հայաստան», որին ի պատասխան ընդդիմադիրներից մեկն ասաց. «Ինչու եք Հայաստան գոռում, Թուրքիա գոռացեք»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հեռացող ընդդիմադիր պատգամավորներին ասաց. «Գնացեք, գնացեք 30-40 հազար մարդկանց մոտ»։









