Ուկրաինայում խաղաղության պատրաստակամություն չենք տեսնում, հայտարարել է ՌԴ նախագահը «Տարվա ամփոփում Վլադիմիր Պուտինի հետ» միջոցառման ժամանակ:
«Հիշեցնեմ ինչից է սկսվել այս ամենը՝ 2014 թվականին Ուկրաինայում պետական հեղաշրջումից: Հիմա էլ նրանք հրաժարվում են այս հակամարտության դադարեցնելուց: Այնուամենայնիվ, մենք տեսնում և լոսում ենք, որ կան ինչ-որ ազդակներ Կիևի ռեժիմի կողմից: Ամեն դեպքում մենք միշտ ասում ենք, որ պատրաստ ենք խաղաղ կերպով դադարեցնել այս հակամարտությունը իմ կողմից սահմանված սկբունքների հիման վրա», - նշել է Վլադիմիր Պուտինը:









