Foto

Դեկտեմբերի 20-ից երթևեկության համար կբացվի Քանաքեռավանն Արաբկիրին կապող «Կորեայի ձոր» ճանապարհը

Դեկտեմբերի 20-ի առավոտյան ժամը 7.00-ից հիմնանորոգումից հետո երթևեկության համար կբացվի Քանաքեռավանն Արաբկիր վարչական շրջանի հետ կապող «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը (Տ-6-18,/Տ-6-44/ – Երևանի սահման տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ 1+100 հատված)։

Մաղթում ենք անվտանգ երթևեկություն։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։