Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներ փակած քաղաքացիներին։ Ինչպես հայտնում են ոստիկանությունից Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 117 քաղաքացի։
Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար, որը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։









