Foto

Ռուսլան Բաղդասարյանին պատկանող գույքի վրա կալանք է դրվել

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը և նրա հետ փոխկապակցված անձ Արմինե Հարությունյանը հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների «Azdarar.am» կայքից:

Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու նպատակով ներկայացված միջնորդությունների հիման վրաայդ անձանց գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք` դատարանի որոշմամբ:

Նշվում է, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարին առաջարկվում է մայիսի 5-ին ներկայանալ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: