Foto

Փառք ու պատիվ հայրենիքն ամեն ինչից վեր դասող և դրա համար առավելագույնն արած բոլոր նվիրյալներին

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այսօր հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկի Գարեգին Նժդեհի 140-ամյակն է:

Մարդ, ում կյանքն ու գործունեությունը հիմնված էր հայի տեսակի պաշտպանության, ազգային արժանապատվությունը բարձր պահելու և պայքարի ջահը մշտապես վառ պահելուն:

Մարդ, ում համար հողն անսակարկելի արժեք էր, իսկ հայրենիքը պաշտամունքի գաղափար:

Փառք ու պատիվ Հայրենիքն ամեն ինչից վեր դասող և դրա համար առավելագույնն արած Նժդեհին ու մեր հայրենիքի բոլոր նվիրյալներին»: