Foto

Խերսոնի մարզի վրա ուկրաինական հարձակումը խաղաղ բնակիչների դեմ էր․ ՌԴ ԱԳՆ

Խերսոնի մարզի վրա ուկրաինական հարձակումը նախապես ծրագրված էր, ԱԹՍ-ները թիրախավորված են հարվածել խաղաղ բնակիչների կուտակման վայրում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Նոր տարվա առաջին ժամին Կիևի ռեժիմը հերթական ահաբեկչական գործողությունն է իրականացրել Ռուսաստանի խաղաղ բնակչության դեմ։ Ավելի քան 70 խաղաղ բնակչի համար Նոր տարին դարձել է ողբերգություն: Անկասկած, հարձակումը նախապես ծրագրված է եղել, ԱԹՍ-ները Նոր տարվա տոնակատարության պահին նպատակաուղղված են հարվածել խաղաղ քաղաքացիների կուտակումների վայրին», – նշել է գերատեսչությունը:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Խերսոնի մարզպետ Վլադիմիր Սալդոն հայտնել է, որ սրճարանի և հյուրանոցի վրա հարձակումն իրականացվել է 3 ԱԹՍ-ների կիրառմամբ: Նախնական տվյալներով՝ զոհվել է ավելի քան 24 մարդ, առնվազն 50-ը, այդ թվում՝ երեխա, վնասվածքներ են ստացել: