Նիկոլ Փաշինյանին խորհրդանշող, բնորոշող արձանիկները արդեն իսկ հայտնվել են իրենց ճիշտ վայրում` աղբավայրում, շատ շուտով ինքն էլ է հայտնվելու քաղաքականության եւ պատմության աղբավայրում: Այս մասին հայտնել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը` նշելով, որ ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի 7 մասնակիցների:
Նշենք, որ ՀՀԿ-ական երիտասարդները Փաշինյանի խրտվիլակը նետել էին աղբարկղը, ինչի համար էլ բերման են ենթարկվել: Հայկ Մամիջանյանը նաեւ նշել է, որ ոստիկանների օրինական պահանջ չի եղել եւ չգիտի, թե ինչի համար են բերման ենթարկել երիտասարդներին: Նրա խոսքով` Փաշինյանը մեղմ ասած վախեցած է եւ շատ խիստ հրահանգ են իջեցրել ոստիկաններին, ամեն կերպ ճնշել ակցիաները:









