Foto

Չավուշօղլուն ծիծաղել է բողոքի ակցիա անող հայերի վրա և «Գորշ գայլերի» նշանը ցույց տվել (Տեսանյութ)

Ուրուգվայի հայերը բողոքի ակցիա են արել՝ ընդդեմ այդ երկիր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այցի։ Նրանք պարզել են Հայաստանի դրոշն ու Հայոց ցեղասպանության մասին պաստառներ։

Թուրքիայի դեսպանատան շենքից հեռացող Չավուշօղլուն ծիծաղել է և ձեռքով ցույց տվել թուրք ազգայնամոլ «Գորշ գայլերի» նշանը, իսկ նրան ուղկեցող թուրքերը ծափահարել են։