Foto

Փաստաթղթեր են փնտրում․ Արցախի պետնախարարը մանրամասներ է հայտնել

Մոտ ժամ է` ՀՀ ՔԿ-ն խուզարկություն է իրականացնում Արցախի ներկայացուցչությունում, @ArmeniaSputnik-ին ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

«Փաստաթղթեր են փնտրում, ինչ-որ բան են փնտրում, գուցե օրակարգում այլ հարց էլ կան։ Դատարանի որոշումը ցույց են տվել, այս պահին 2-րդ հարկում են, 10–ից ավելի քննիչ եկել է։ Համակարգիչներն են նայում։ Այս պահին սպասում ենք, ու եթե որևէ բան լինի, մենք էլ կհայտարարենք»,–ասաց նա։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ գրել է, որ Արցախի ներկայացուցչությունում, արցախցիների վերադարձին վերաբերվող խորհրդարանական լսումներից մեկ օր անց Քննչական կոմիտեն ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում: