Foto

Երևան-Գյումրի ճանապարհի մի հատվածի երկկողմանի երթևեկությունը կկազմակերպվի աջ երթևեկելի մասով

Հյուսիս-հարավի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում լուսավորության սյուների տեղադրմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 13-ից Մ-1, Երևան-Գյումրի ճանապարհի կմ31+360-կմ32+500 հատվածում ճանապարհի երկկողմանի երթևեկությունը կկազմակերպվի աջ երթևեկելի մասով։