Foto

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը. ՀՀ վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ:

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։

107 տարի առաջ հայ ժողովուրդը բախվեց անմարդկային արհավիրքի՝ ցեղասպանությանՕսմանյան Թուրքիայի նպատակն էր բնաջնջել մեր նախնիներին: 1.5 միլիոն հայ սպանվեցհարյուր հազարավորները գաղթեցին աշխարհի տարբեր ծայրերինչի հետևանքով այսօր երկրագնդի վրա դժվար կլինի գտնել մի այնպիսի վայրորտեղ չի լինի ազգությամբ հայԱնդառնալի կորուստներ կրեց հայ ժողովրդի մշակութայինհոգևոր և կրոնական ժառանգությունըոչնչացվեցին հազարավոր դպրոցներեկեղեցիներ և վանքեր

Չնայած անմարդկային դաժանություններին՝ մեր ժողովուրդը վերջին հարյուրամյակում կարողացավ միասնականությանանմնացորդ աշխատանքիհետևողական ջանքերի արդյունքում ուղղել մեջքըպահպանել ինքնությունըվերականգնել անկախ պետականությունըԵվ սա մեր ժողովրդի կենսունակության ամենամեծ ապացույցը դարձավ:

Հարգելի հայրենակիցներ,

Պատմական փաստերիցեղասպանությունների և ոճրագործությունների հերքումըխեղաթյուրումըճշմարտությանը չառերեսվելըմիջազգային հանրության թողտվությունը ծնում է նոր դաժանություններ և հանցագործություններ:  

Քաղաքակիրթ աշխարհըմիջազգային հանրությունն այս ուղղությամբ ունի բազմաթիվ անելիքներ՝ անկախ քաղաքական շահերից թույլ չտալու այլևս նման ոճրագործություններառաջին հերթին արժևորելով մարդկային կյանքը՝ անկախ ազգային պատկանելությունիցՑեղասպանության ճանաչումն ու դատապարտումն էոր պետք է կանգնեցնի նոր ոճրագործությունները:

Ցանկանում եմ ընդգծելոր Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանություններիմարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերինէթնիկկրոնական և ռասայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանըԱյս օրակարգը կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճինայլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին

Սիրելի հայրենակիցներ,

Մեծ Եղեռնը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջն էԵվ այն մեզ համար ոչ միայն մեր անմեղ նահատակների հիշատակը խնկարկելունրանց առաջ գլուխ խոնարհելուայլև մեր պատմության՝ անցյալիներկայի և ապագայի մասին մտածելու առիթ էԱյն մեզ համար առիթ է արձանագրելուոր հայ ժողովուրդը սեփական ճակատագրի տնօրինման ավելի ու ավելի մեծ հնարավորություններ ու լծակներ պիտի ունենապիտի կարողանա սեփական ճակատագիրն ուրիշների որոշումների տիրույթից սեփական որոշումների տիրույթ տեղափոխել:

Նման իրավիճակի ամենագործուն արտահայտումը անկախ պետականությունն էիր բոլոր ինստիտուտների առավելագույն կայացվածությամբորոշումների կայացման ընդունակություններով ու մեխանիզմներովԱյս գիտակցումն է մեզ հանգեցրել մեր ժողովրդի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգինորովհետև սեփական անվտանգության ապահովման ամենաարդյունավետ գործիքը կայացած պետականությունն է և խաղաղությունըՈւ մենք պիտի գնանք այս ճանապարհով:

Նաև այս է պատճառըոր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ ենք վարումՀույս ունենք՝ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են և մենք կկարողանանք այս ուղղությամբ շարժվել առաջ:

Միաժամանակայսօրվա մեր խնդիրն է՝ համայն հայության ներուժի իրացմամբ կառուցել արժանապատիվ և կայացած ժողովրդավարական պետություն:

Համահայկական ներուժիկարողությունների համախմբումը պետք է հետևողականորեն ուղղենք հենց այս նպատակինՀայոց պետականությունը Մեծ Եղեռնի զոհերիմեր բոլոր նահատակների հիշատակը հարգելու ամենատպավորիչ միջոցն է և պիտի դառնա հայ ժողովրդի ապրելու անկոտրում կամքի խորհրդանիշ և երաշխավորՀենց մեր այս կամքն է խորհրդանշում ապրիլքսանչորսյան ժողովրդական երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրորը ԱզատՀզորԵրջանիկ Հայաստանի խոստում է մեր նախնիներին և մեր սերունդներինԱյդ խոստումը պիտի կատարվիայդ ուխտը պիտի ի կատար ածվիՍրանում է Ապրիլի 24-ի ամենամեծ խորհուրդը»: