• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Միջազգային հանրությանը պետք է բարձրացնի նշաձողը․ արցախահայության կոչը

Միջազգային հանրությանը պետք  է բարձրացնի նշաձողը: Այս մասին ասվում է Արցախի հայությունը կոչում`  ուղղված աշխարհասփյուռ հայրենակիցներին և միջազգային հանրությանը:

«Լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 107-րդ տարելիցը: Այդ ողբերգական ժամանակներից անցել է ավելի քան մեկ դար, մինչդեռ միջազգային հանրությունը ամբողջովին չի դատապարտել այդ ոճրագործությունը, անաչառ իրավական գնահատական չի տվել այդ իրադարձություններին` անպատիժ թողնելով հանցագործություն իրականացնողներին:

Վերջին հիսուն տարիներին երեսունից ավելի երկրներ ճանաչել են 1915-22թթ. Արևմտյան Հայաստանում կատարված ոճրագործությունները` որպես ցեղասպանություն` ճանապարհ բացելով պատմական արդարության հաստատման համար, սակայն այդ ամենը բավարար չէ, որպեսզի կասեցվեն մեր օրերում աշխարհի տարբեր անկյուններում մարդկության դեմ սանձազերծվող ռասիստական հանցագործությունները: Անպատժելիությունը պատճառ է դարձել, որ այսօր ևս շարունակվեն հայությանը հայրենազրկելու պանթուրքիստական ծրագրերը:

2020թ. սեպտեմբերին Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմը Հարավային Կովկասում հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունը շարունակելու միտում ունեցող նախահարձակ գործողություն էր: Հազարավոր հայորդիների կյանքի գնով, ծանր տարածքային կորուստներ կրելով, Հայոց բանակի անձնուրաց ջանքերի շնորհիվ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ հաջողվել է կասեցնել հայ ժողովրդի հանդեպ նոր ոճրագործության իրագործումը:

Սակայն սահմանային սադրանքների շարունակումն ու հայկական պատմամշակութային արժեքները ոչնչացնելու մոլագար ցանկությունը վկայում են ցեղասպան պետությունների կողմից այդ քաղաքականությունը շարունակելու նկրտումների մասին: Դա այն նույն ձեռագիրն է, ինչ Թուրքիան տարիներ շարունակ կիրառել է Արևմտյան Հայաստանում: Ստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի հանրապետությունները պարտավոր են պետական մակարդակով հակադարձել հակահայկական սպառնալիքներին և հավատարիմ մնալ հայկական զույգ պետությունների կազմավորումն ազդարարող հռչակագրերում ամրագրված իրավաքաղաքական սկզբունքներին` վերահաստատելով հայկական Սփյուռքի հետ միասնական պահանջատիրությունը:

Այսօր` 2022թ. ապրիլի 23-ին, Ստեփանակերտում կազմակերպված Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման համար ջահերով երթի բոլոր մասնակիցներս կոչով դիմում ենք միջազգային հանրությանը` բարձրացնել «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» միջազգային կոնվենցիայի պահանջների կատարման նշաձողը, չդավաճանել համամարդկային արժեքներ կրող Արցախի ժողովրդին, և զգուշացնում, որ Արցախի դեմ ոճրագործություններն անպատիժ թողնելը առիթ է դառնալու աշխարհի տարբեր անկյուններում մարդկության դեմ նոր ոճրագործությունների իրականացմանը»,-ասվում է կոչում:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Փաստաթղթեր են փնտրում․ Արցախի պետնախարարը մանրամասներ է հայտնել


    Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` նոյեմբերի հաշվետվությունը


    Արցախի ներկայացուցչությունում ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում


    Սասուն Միքայելյանի, Վլադիմիր Գասպարյանի՝ «Սևան» պարկում կառուցած ապօրինի շինությունները կքանդվեն


    Պատվաստվե՛ք, A(H3N2) տիպի գրիպ է տարածված, կայուն ջերմություն է պահպանվում, պատկերը մտահոգիչ չէ


    Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 11-ին


    Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 25 մլն դրամը


    Անահիտ Սաֆյանը նշանակվել է Վիճակագրության պետական խորհրդի անդամ


    ՈՒՂԻՂ․ Կառավարության անդամների ճեպազրույցները


    «Ոսկե քարտեր»-ն ԱՄՆ-ում ապրել ցանկացող օտարերկրացիների համար հասանելի են. Թրամփ

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]