Foto

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հետաձգել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին հայտարարության քննարկումը

ԱԺ  «Հայաստան» խմբակցությունը  2 ամսով  հետաձգեց ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին հայտարարության քննարկումը 

Այս մասին այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց նախագծի հեղինակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը` առաջարկելով հետաձգել հարցի քննարկումը` նախագիծը լրամշակելու նպատակով։ 

«Լրամշակումն անելուց հետո մենք կներկայցնենք վերջնական տարբերակը, որից հտո արդեն ճիշտ կլինի հանձնաժողովում քննարկել»,– ասաց Ռուստամյանը` հիշեցնելով, որ հայտարարության նախագիծն ընդդիմադիր խմբակցությունը ներկայացրել էր ԱԺ–ի քննարկմանը, բայց լսումները տապալվեցին, քանի որ, ԱԺ աշխատակազմի մեկնաբանմամբ, տեխնիկական խնդիրների պատճառով հնարավոր չէր ապահովել նիստի ուղիղ հեռարձակումը։