• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Այսօր հողի մասնավորեցման որոշում կայացնելիս շատ զգուշավոր պետք է լինենք. Սյունիքի մարզպետ

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է մարզային այցերը՝ հանրությանը ներկայացնելու համար ՀՀ կառավարության ծրագրի համաձայն մշակված համայնքների զարգացման հնարավորությունները բացահայտող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը:

Քաղաքաշինության կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ այդ նպատակով կոմիտեի համակարգմամբ ձևավորված աշխատանքային խումբն այս անգամ այցելել է Սյունիքի մարզ, որտեղ նրանց հյուրընկալել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Մարզպետարանում անցկացվող քննարկմանը մասնակցել են նաև աշխատանքային խմբում ընդգրկված շահագրգիռ գերատեսչությունների՝ Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների ներկայացուցիչները:

Հանդիպման ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը ներկայացրել է, թե համայնքների հետ սերտ գործակցության և նրանց կարիքների գնահատման արդյունքում մշակված փաստաթղթերն ինչ խնդիրներ են կարգավորում և ինչպես են նպաստում համայնքների ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։ Նա տեղեկացրել է, որ փաստաթղթերը բաղկացած են քաղաքաշինական զարգացման 3 մակարդակից՝ տարածքային զարգացման, գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծեր: Հիմնական նպատակն է ձևավորել առողջ, անվտանգ և արդյունավետ քաղաքաշինական միջավայր, որը գրավիչ կլինի ինչպես տեղաբնակների, այնպես էլ այցելուների համար:

Տարածքների իրական ներուժի վրա հիմնված զարգացման հայեցակարգերի մշակումը թույլ կտա ստեղծել արդի ենթակառուցվածքներով բնակավայր՝ բարձրացնելով բնակչության կենսամակարդակը և խթանելով տարածքների կայուն, համաչափ զարգացումը:

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդծել է մշակված փաստաթղթերի կարևորությունը՝ անդրադառնալով նաև համայնքային հողերի օտարման ընթացակարգի վերաբերյալ ներկաների բարձրացրած հարցերին. «Այսօր հողի մասնավորեցման որոշում կայացնելիս շատ զգուշավոր պետք է լինենք, մտածենք երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի գալիք սերունդները հնարավորություն ունենան իրենց հարմարավետությունն ապահովել համայնքի տարածքում»:

Քննարկման ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը հայտնել է, որ փաստաթղթերում ներառվել են հանրային տարածքների զարգացման, կառուցապատման ավանդական հատկանիշների պահպանմամբ թաղամասերի արդիականացման, երիտասարդ ընտանիքների համար նոր թաղամասերի ձևավորման առաջարկներ:

Իսկ զբոսաշրջության զարգացման հեռանկարով բնակավայրերի համար դիտարկվել է հյուրատների, համտեսի կենտրոնների գործարկման, հետիոտնային փողոցների բարեկարգման ծրագիրը: «Առանձնահատուկ տեղ է հատկացվել հուշարձանների ցանկում ընդգրկված և քայքայման վտանգի առջև կանգնած շինություններին երկրորդ կյանք տալու ծրագրերին, որոնց շնորհիվ դրանք կօգտագործվեն, օրինակ, որպես տարածաշրջանի երիտասարդական նորարարական կենտրոններ»,-նշել է Նունե Պետրոսյանը:

Հաշվի առնելով բնակավայրերում գյուղարտադրության, օրինակ՝ բրդի վերամշակման արդյունաբերության կազմակերպման հնարավորությունը՝ հստակեցվել է նաև մթերումից մինչև վերջնական արտադրանքի ստացումն ապահովող արտադրական ձեռնարկությունների տեղաբաշխումը՝ նպաստելու համար նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի համաձայն՝ նախատեսված է հանրապետության բոլոր մարզերի համար մշակել միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթեր, որոնց հանրահռչակման նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ձևավորված աշխատանքային խումբը պարբերաբար հանրային լսումներ է կազմակերպում մարզերում:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    ԱՄՆ տնտեսությունը 2025 թվականի վերջին կաճի 3%-ով՝ չնայած շաթդաունին․ Բեսենթ


    Ռուսաստանի բնակչության աճը հիմնական խնդիր է․ Պուտին


    Հրազդանի համայնքային ոստիկանները արծաթափայլ եղևնիների գողության դեպք են բացահայտել


    Փաշինյանն ընդունել է Նազիկ Ավդալյանին․ վերջինս ներկայացրել է իր հիմնադրամի ծրագրերը


    Մեկ շաբաթում հայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ. տեսանյութ


    Ինչքան «ֆեյք» կա երկրում` բոլորը քեզ, նսեմ ճիվաղ, քեզ մեծարող` բոլորը քեզ, չարքին ծառա` բոլորը քեզ


    Նիկոլ Փաշինյանի խոսքերը կարող էին ասել նաև Փաշազադեն կամ՝ Իլհամ Ալիևը. նա եկեղեցին չի քայքայում, նա հային է քայքայում. Տեր Ահարոն


    Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել


    Մայր Աթոռը խստագույնս դատապարտում է «Պատարագի» արարողությունների կազմակերպումը տարբեր եկեղեցիներում


    Սևանա լճի մակարդակը իջել է

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]