Foto

Կառավարությունը հաստատել է 2022-ին Հայաստան ներմուծվող էլեկտրամոբիլների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու մասին որոշումը

Կառավարությունը հաստատել է 2022 թ․-ի ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու մասին որոշումը և ընթացակարգը։
2022 թ․-ի ընթացքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ՀՀ ներմուծումը թույլատրվում է 0 % ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 6400 հատից ոչ ավելի ծավալով: