Foto

QR կոդերի պահանջը առաջիկայում դեռ կպահպանվի. Ավանեսյան

 Չնայած Հայաստանում կորոնավիրուսային համավարակի առումով այս պահին ավելի բարենպաստ իրավիճակ է, սակայն QR կոդերի պահանջը թե՛ ռեստորաններում, թե՛ ժամանցի վայրերում կպահպանվի. կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«QR կոդերի պահանջը առաջիկայում դեռ կպահպանվի»,- ասաց նախարարը։

Նշենք, որ փետրվարի 10–ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախարարությունն առաջիկայում չի՞ պատրաստվում չեղարկել QR կոդով կամ թեստի պատասխան ներկայացնելով ժամանցի վայրեր այցելելու կարգը, հայտնել էր, որ սահմանափակումը կհանվի, եթե կորոնավիրուսի դեպքերը նվազեն։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրում ավելացել է 8-ով և դարձել 422 729: Մահվան դեպք չի գրանցվել։