Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 235 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 652 707 դեպք: Ապաքինվել է ևս 496 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 633 338:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 16 788 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 871 126 պատվաստում: