Foto

Նիկոլն ԱԺ-ում խոստովանում է, որ իրեն ընտրած ժողովուրդը անտրամաբանական գործողություն է արել. Արտակ Զաքարյան

Նիկոլն ԱԺ-ում խոստովանում է, որ իրեն ընտրած ժողովուրդը անտրամաբանական գործողություն է արել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ-ական գործիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սրանով նա Արցախի հանձնման ու Հայաստանի ապագա թրքացման մեղքը դնում է իրեն ընտրողների խղճի վրա: Եվ պատահական չէ, որ կապիտուլյանտը հատուկ շեշտում է Աստծո և ժողովրդի կամքը: Այսինքն` խաղաղության պատրվակով Արցախը հանձնելն ու դելիմիտացիայի անվան տակ Հայաստանը նսեմացնելը` Աստծո և ժողովրդի կամոք է լինելու:

Այ քեզ սատանայական ցինիզմ...

Նիկո´լ, մի սպանիր, սուտ վկայություն մի տուր, ինչպես նաև Աստծո անունը զուր տեղը մի տուր:

Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն»: