Foto

2020 թվականի նոյեմբերից սկսած և 2021 թվականի ողջ ընտացքում իրականացվել են երկու տասնյակից ավելի միջոցառումներ 136 մլրդ դրամից ավել ընդհանուր բյուջեով․ Գրիգորյան

 «Արցախի կառավարությանը և Արցախի քաղաքացիներին աջակցելու, Արցախի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի կառավարության կողմից 2020 թվականի նոյեմբերից սկսած և 2021 թվականի ողջ ընտացքում իրականացվել են երկու տասնյակից ավելի միջոցառումներ, ինչպես նշվեց 136 մլրդ դրամից ավել ընդհանուր բյուջեով, որից շուրջ 120 մլրդ դրամը հատկացվել է 2021 թվականի ընթացքում »- այս մասին ԱԺ-ում ներկայացնելով 2021 թվականի կառավարության ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքներն ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

Նա նշեց, որ կառավարության որոշմամբ դեռևս 2020 թվականի վերջից  պետությունը երաշխավորել է  Արցախում արտակարգ իրավիճակներում կամ ռազմական, ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց անվճար բժշկական օգություն և սպասարկում։ 

«2021 թվականի ողջ ընթացքում և մինչ օրս ապահովվել է անվճար ուղևորափոխադրում Երևան- Ստեփանակերտ երթուղով, որի համար միայն 2021 թվականին հատկացվել է շուրջ 175 մլն դրամ, որի ընթացքում(2021 թ․ ընթացքում)իրականացվել է 590 ուղերթ, որից օգտվել են 25 հազար մարդ։ ՀՀ Կառավարությունը 2020 թվականի նոյեմբերին միանվագ 68 հազար դրամի չափով աջակցություն է տրամադրել Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված անձանց։ Միջոցառման բյուջեն կազմել է 7,3 մլրդ դրամ։ Աջակցություն է տրամադրվել Արցախի վերհսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին, ընտանիքների յուրաքանչյուր անդամներին միանվագ տրամադրվել է 300 հազար դրամ, որի ընդհանուր բյուջեն կազմել է 10,6 մլրդ դրամ»- տեղեկացրեց Գրիգորյանը։ 


Հեղինակ: Թամարա Աբրահամյան