Նիկոլ Փաշինյանը Աժ-ում
ներկայացնում է կառավորության կատարողականը, որի ժամանակ կրկին անդրադարձավ 44
օրյա պատաերազմին և արձանագրեց, որ մեղքն ընդունում է, իսկ մեղադրանքը՝ ոչ։ Ճիշտ
այնպես, ինչպես մեղավոր էր, բայց պատասխանատու չէր։ Նա նշեց, որ, եթե իրեն ուզում
են օբյեկտիվ մեղադրանք վերագրել, իրեն պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու,
այլ՝ հողեր չհանձնելու մեջ: «Ես, այո, ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է, որ
մեղավոր եմ դրանում: Մեղավոր եմ, որ 2018-2019 թվականներին մեր հանրության առաջ
չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից
ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք յոթ
հայտնի շրջաները եւ իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը:
Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը
միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է,
որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք
ներգրավված լինեն Լեռնային Ղարաբաղի ապագայի որոշման ու կառավարման հարցերում:
Մեղավոր
եմ, որ հստակ ու աներկբա չեմ ասել, որ նույնիսկ առաջարկվող մեզ համար անընդունելի
սցենարները ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար ու միջազգային հանրության
ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում էին, որ
այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ
նա ընդունի:
Այս
ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին, սա չանելն է իմ իրական
մեղքը:
Մեղադրանքի
նման ձևակերպումը ամենևին էլ իրավիճակը մեղմացնելու փորձ չէ, այլ ընդհակառակը, դրանով ավելի
եմ սրում, որովհետև հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով,
փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա», - ասաց
վարչապետ Փաշինյանը՝ հավելելով. «Դա ավելին է, քան դավաճանությունը, դա սխալ է»:
Ստացվում է, որ
վարչապետն ընդունում է, որ վարչապետության հենց ամնեասկզբից՝ 2018-ից ի վեր, ճիշտը
չի ասել ՀՀ հպարտ քաղաքացիերին, 3 մլն վարչապետերը տեղյակ չեն եղել, որ պատերազմ է
սկվելու։ Հավանաբար հենց նրանք են մեղավոր, որ այդ ընթացքում բանակը չի զինվել, մարտական
պատրաստվածության չի բերվել։ Այսօրվա մեղքն ընդունելու ելույթը փաստում է, որ
Փաշինյանն, իմանալով, որ այդ տարածքները զիջելու է, տարել է պարտության։ Սա նաև
ասում է այն անձը, ով, իր ընկամամբ, իրողությունները թաքցնելով՝ ասում էր, որ միայնակ
հարցեր չի լուծի, կգա, կկանգնի հրապարակում և իր որոշումների մասին պարզ կասին ՀՀ
հպարտ քաղաքացիներին։  Ի վերջո նաև ՀՀ
քաղաքացի Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ԱԺ ամբիոնից ընդունում է, որ մեղավոր է
հազարավոր զոհերի մահվան համար, գերազմանատներում ծածանվող դրոշների համար և
ընդունում է, որ իր արածն ավելին է, քան դավաճանությունը, բայց դրա անունը դնում է «սխալ»։ Արդյո՞ք ՀՀ
Ազգային անվտանգության ծառայությունն այս ընթացքում հասցրել է քրեական գործ հարուցել՝
պետական դավաճանության հոդվածով։ Իսկ «հատուկ փրկչական» գործողություններ
իրականացնելու համար Նիկոլ Փաշինյանին քվե տված քաղաքացիները հասցրի՞ն հասկանալ, որ
իրենց «փրկիչն» ի սկզբանե իրենց խաբել է:  Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ երաշխիք կա, որ մեկ տարի անց նույն անձը չի ասի, որ
ասյօր էլ ասելու բան կար, սակայն մեղավոր է, որ չի ասել։ 
«Փաստորեն, հազարավոր
զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»։ Այս միտքը երկրի ղեկավարն ասելուց և
հատկապես գիտակցելուց հետո պետք է հետևի Հիտլերի օրինակին։
 
                 
                                








