Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության դահլիճում տեղի ունեցավ
Արթուր Արմինի «Ազգային պետություն․ հիմնադրույթներ» գրքի շնրորհանդեսը։ Ներկաները նախ
շնորհավորեցին հեղինակին և գրքի խմբագիրներին, ապա կիսվեցին ազգային պետություն ունենալու
իրենց տեսլականով։ Ներկաների թվում էին գրքի տնտեսական մասի խմբագիր, տնտեսագիտության
դոկտոր Թաթուր Մանասերյանը, ԵՊՀ նախկին ռեկտոր,
պատմաբան Արամ Սիմոնյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը,
Աշխարհագրության, երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, հասարակական գործիչ
Գագիկ Գինոսյանը, Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, Սասուն Պասկևիչյանը
և տարբեր ոլորտների գիտնականներ ու հասարակական գործիչներ: Ներկաները հատկապես կարևորեցին
գրքի գործնական կիրառությունը։ Հեղինակ Արթուր Ամինը Vesti.am-ի հետ զրույցում ասաց, որ գործկանական քայլերը ևս առանձնացվել
են։
Արամ Սիմոնյանը խոսքով հանդես չեկավ, սակայն Vesti.am-ի զրույցում խոսեց ազգային պետություն ունենալու կարևորությունից և դրա բացակայությունից։









