Foto

Ազգային ժողովում քննարկվել է 2020-2021թթ․ ԿԸՀ գործունեության մասին հաշվետվությունը

Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 12-ին, քննարկվել է 2020-2021թթ․ ԿԸՀ գործունեության մասին հաշվետվությունը։

Հաշվետվությունը ներկայացրել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Նա հիշեցրել է, որ 2021թ․ հունիսի 20-ին հանրապետությունում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դրանց մասնակցելու համար գրանցվել է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն եւ 4 դաշինք։

Հայաստանում ձեւավորվել են 2008 ընտրատեղամասեր։ Դրանցից 479-ը՝ Երեւանում, եւս 1529-ը՝ մարզերում։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ մոտ 2 մլն 578 հազար քաղաքացի։ Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է ավելի քան 1 մլն 281 հազարը կամ 49,4 տոկոսը։

Ընտրությունների թափանցիկությունն ապահովելու համար երկիր է այցելել 483 միջազգային դիտորդ։ Ներգրավված էին նաեւ 8749 դիտորդներ Հայաստանից, որոնք ներկայացնում էին 19 տեղական հասարակական կազմակերպություններ։