Foto

ՀԱՊԿ անդամ երկրները քննարկել են ռազմական բնույթի միջազգային թռիչքների կազմակերպումը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի ավիացիայի կողմից միջազգային թռիչքների ապահովման, ինչպես նաև զենքի, ռազմական տեխնիկայի և ռազմական գույքի փոխադրման հետ կապված միջազգային տարանցիկ թռիչքների թույլտվությունների միջգերատեսչական և միջպետական համաձայնեցման հարցը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝  հղում անելով չորեքշաբթի օրը ՀԱՊԿ կայքում տեղադրված հաղորդագրությանը։ Ինչպես նշել են գերատեսչությունում, ապրիլի 5-6-ը Մոսկվայում ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում համապատասխան հարցերի շուրջ խորհրդակցություններ են անցկացվել։ Այս քննարկումներին, որոնք անցկացվել են ՀԱՊԿ զորքերի (Հավաքական զորքերի) պլանավորման վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Յակովլևի գլխավորությամբ, մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Միացյալ շտաբը և ՀԱՊԿ քարտուղարությունը։ Միջոցառման մասնակիցների հետ զրույցում գեներալ-լեյտենանտ Անատոլի Յակովլևը նշել է, որ Ղազախստանում հունվարյան իրադարձությունները ցույց տվեցին միջազգային թռիչքների խնդիրների արագ լուծման հրատապությունն ու կարևորությունը՝ կապված ռազմական կոնտինգենտի օդային փոխադրումների, զենքի և զինտեխնիկայի ՝ ապահովման հետ՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակին անհապաղ արձագանքելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։  

Աղբյուրը՝ factor.am