Foto

Ոչ ոք՝ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը, մանդատ չունի Արցախի ժողովրդի անունից որևէ փաստաթուղթ ստորագրելու

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրավատերն Արցախի ժողովուրդն է և ոչ ոք՝ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը, մանդատ չունի Արցախի ժողովրդի անունից որևէ փաստաթուղթ ստորագրելու կամ անելու որևէ հայտարարություն, որն այս կամ այն կերպ, ուղղակի կամ անուղղակի ձևով կկանխորոշի Արցախի մաս լինելն Ադրբեջանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մենուա Սողոմոնյանը։ 

Նշենք, որ Կառավարության շենքի դիմաց 5165 շարժման նախաձեռնությամբ ակցիա է իրականացվում՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով։

Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ակցիայի նպատակը մարդաշատություն ապահովելը չէ, ցանկանում են այս կարևորագույն հարցի շուրջ ժողովրդի արթնացում ապահովել, արթնացնել ժողովրդին, ոտքի հանել, համախմբել այս օրակարգով կամ այս օրակարգի հետ թեկուզ անուղղակի կապ ունեցող այլ օրակարգով հանդես եկող հասարակական գործիչներին, քաղաքական գործիչներին։ Վերջինս նշեց, որ խնդիր կա մտավորականությանը ոտքի հանելու։