Foto

Արտաշես Քասախյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնում

Արտաշես Քասախյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Asbarez-ը՝ նշելով, որ Քասախյանն այս պաշտոնը կզբաղեցնի առաջին անգամ՝ լիազորությունները ստանձնելով Փոլա Դիվայնից։

Քասախյանը ծնվել է Բոստոնում, Գլենդելում է բնակվում 1986 թվականից։ Մինչ քաղաքային խորհրդում ընտրվելը, նա 15 տարի աշխատել է որպես Գլենդելի քաղաքային գործավար՝ չորս անգամ վերընտրվելով այդ պաշտոնում։ Ներկայումս զբաղեցնում է Գլենդելի բնակարանաշինության վարչության նախագահի պաշտոնը։

Ամուսնացած է, ունի մեկ որդի։