Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողության օրը, Սահմանադրական դատարանից դուրս է բերվել և այլևս չի վերադարձվել Սահմանադրության Մայր օրինակը։
Վերջին անգամ, ուղիղ եթերում, բոլորի աչքի առաջ, Սահմանադրական դատարանի ինքնահռչակ նախագահ Արման Դիլանյանը այն փոխանցել է Սահմանադրական դատարանի մեկ այլ ինքնահռչակ նախագահ, Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանին, որն այն տարել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ Ազգային ժողովի հատուկ նիստում պետք է տեղի ունենար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորների կողմից ընտրված Վահագն Խաչատուրյանի երդման արարողությունը։









