Foto

Պայթյnւն՝ Վաղարշապատում․ փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փլատակներից

Նոյեմբերի 18-ին, ժամը 07։01-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Մռավյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում տուն է փլուզվել, փլատակներում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նալբանդյան փողոցի տներից մեկում (մոտ 60 քմ), գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն․ տունը փլուզվել է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, մեկ քաղաքացու դուրս բերել փլատակներից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: