Foto

Թուրքիայի արտգործնախարարն այցելել է Մոսկվա

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Չավուշօղլուն գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոգում:

«Մենք Մոսկվայում ենք: Շարունակում ենք Ուկրաինական ճգնաժամի լուծման համար ներդնել մեր դիվանագիտական ջանքերը»,-գրել է նա:

ՌԴ-ում տեղի ունեցած հանդիպումների վերաբերյալ դեռևս մանրամասներ չկան:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 15-ին հայտարարել էր, որ Չավուշօղլուն կայցելի ՌԴ և Ուկրաինա:

Օրեր առաջ  էլ Չավուշօղլուն հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ գործընկերոջ հետ: