Foto

Շիրակում բախվել են DAF-ն ու Opel-ը. վերջինումս գտել են մոխրացած դի, մահացածը ԱԱԾ զորքերի ծառայող էր

Մարտի 13-ին ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում:

shamshyan.com-ի հաղորդմամբ  ժամը 08:30-ի սահմանում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի՝  «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում ճակատ-ճակատի բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և DAF մակնիշի բեռնատարը:

Բախման հետևանքով Opel-ում հրդեհ է  բռնկվել. 3 հոգի, որոնցից երկուսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշոցքի բժշկական կենտրոն, իսկ մեկը՝ Գյումրու բժշկական կենտրոն:

Երբ հրշեջները մարել են Opel-ում առաջացած հրդեհը, որից հետո ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է մոխրացած դի:

Դեպքի փաստով քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ  մահացածն ու վիրավորները ծառայում են Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում, ինչի համար էլ տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն և սպասում են, որպեսզի ժամանեն կայազորի քննչական վարչության քննիչները: