ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր` մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, պաշտպանության փոխնախարարների հետ այցելեց Եռաբլուր եւ ծաղիկներ խոնարհեց Վազգեն Սարգսյանի շիրմին:
Այնուհետեւ նա շրջեց Եռաբլուրում եւ ծաղիկներ խոնարհեց արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների շիրիմներին:
Լրագրողի հարցին, թե ինչ է արվել Հոկտեմբերի 27-ը բացահայտելու ուղղությամբ այս 4 տարիներին, Սուրեն Պապիկյանը չպատասխանեց:
Նշենք, որ Սուրեն Պապիկյանը Պաշտպանության նախարար նշանակվելուց հետո հիմնականում խուսափում է լրագրողների հարցերին պատասխանելուց:









