Foto

«Ուրալյան ավիաուղիներ»-ը մինչև մարտի վերջ դադարեցնում է թռիչքները դեպի Հայաստան

«Ուրալյան ավիաուղիներ»-ը հայտարարություն է տարածել այն մասին, որ մարտի 4-ից մինչև մարտի 26-ը դադարեցնում է թռիչքները դեպի Հայաստան: Այս մասին ընկերությունը գրառում է արել ֆեյսբուքում։

«Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով՝ «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը ստիպված է չեղարկել հետևյալ միջազգային չվերթները` մարտի 4-26-ը՝ ԱՄԷ, մարտի 4-26-ը՝ Հայաստան, մարտի 5-26-ը Ադրբեջան, մարտի 4-26-ը՝ Իսրայել»,- ասվում է հայտարարության մեջ: